Կոռուպցիոն դեպք Վրաստանի ՆԳՆ-ում. կին ոստիկան է ձերբակալվել. Ալիք Մեդիա


Կոռուպցիոն դեպք Վրաստանի ՆԳՆ-ում. կին ոստիկան է ձերբակալվել. Ալիք Մեդիա

  • 11-07-2020 13:04:53   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակից Վերիկո Իմերիշվիլին ձերբակալվել է` կաշառք ստանալու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։
 
Տեղեկությունը հաստատել է Ներքին գործերի նախարարությունը: Կին ոստիկանի ձերբակալության մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Քննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 338 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (հատկապես խոշոր  չափի կաշառք ստանալը): Մեղքն ապացուցելու դեպքում ոստիկանին 11-15 տարվա ազատազրկում է սպառնում:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play