Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը․ իրավիճակը մնում է լարված


Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը․ իրավիճակը մնում է լարված

  • 12-07-2020 23:03:21   | Հայաստան  |  

«Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից»,- ֆեյսբուքյան իր էջում հուլիսի 12-ին ժ․ 22։45-ի սահմաններում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, նշելով, որ «իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
 
Նույն օրը ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»:
 

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play