«Բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա»․ Տավուշի մարզպետ


«Բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա»․ Տավուշի մարզպետ

  • 13-07-2020 09:49:40   |   |  

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ բարեկամներ, խնդրում եմ խուսափել ավելորդ հրապարակումներից և հետևել միայն պաշտոնական լրատվությանը»:
 
Այս մասին ՝ նշելով, որ ինչպես նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ՝ բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա։
 
«Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկատվություն։
 
Փառք ու պատիվ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ և ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ»,- գրել է Հայկ Չոբանյանը:
 
Հիշեցնենք, որ Ադրբեջանական զինուժը հուլիսի 12-ին երեկոյան եւ հուլիսի 13-ին առավոտյան  հրետակոծել է հայկական դիքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ 
 
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
 

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play