Մայրաքաղաքի բացօթյա հանգստի գոտիներում խախտումներ չեն արձանագրվել․ ԲԸՏՄ


Մայրաքաղաքի բացօթյա հանգստի գոտիներում խախտումներ չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

  • 06-08-2020 17:42:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Օգոստոսի 6-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ շարունակել են հերթական խստացված ստուգայցը մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։ 
 
Զբոսայգիների, բացօթյա հանգստի գոտիների լայնածավալ դիտարկումների արդյունքում էական խախտումներ չեն հայտնաբերվել։ 
Տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ստուգայցերի  ընթացքում կտորե դիմակ կրող անձանց տրամադրել են գործարանային արտադրության բժշկական դիմակներ, հիշեցրել դրանք պարբերաբար փոխելու մասին և կոչ արել հետամուտ լինել ՀՀ պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոններին։
 
Համավարակի տարածումը կանխելու նպատակով՝ ԲԸՏՄ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողական գործառույթներ իրականացնել մայրաքաղաքի վարչական շրջաններում և հանրապետության մարզերում։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play