Արաբական Միացյալ Էմիրությունները և Իսրայելը պատմական համաձայնության են եկել


Արաբական Միացյալ Էմիրությունները և Իսրայելը պատմական համաձայնության են եկել

  • 14-08-2020 12:36:20   | ԱՄԷ  |  Մամլո հաղորդագրություն

 
ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահոն և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ոըւժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը հեռախոազրույցի ընթացքում համաձայնության են եկել Էմիրությունների և Իսրայելի միջև երկկողմ լիակատար հարաբերությունների հաստատման հետ կապված։ Դիվանագիտության պատմության մեջ այս համաձայնությունը պատմական հաջողություն է, որը կամրապնդի խաղաղությունը  Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Այս համաձայնությունը  երեք առաջնորդների ցուցաբերած համարձակ դիվանագիտության և ապագայի նկատմամբ տեսլականի արդյունքն է, ինչի շնորհիվ տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծվեն։ Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԱՄԷ-Իսրայել պատվիրակությունների միջև՝ ստորագրելու համար մի շարք երկկողմ համաձայնագրեր կապված ներդրումների, զբոսաշրջության, ուղիղ չվերթների, անվտանգության, կապի և տեխնոլոգիաների, էներգիայի, առողջապահության, մշակույթի, շրջակա միջավայրի և այլ ոլորտների հետ, ինչպես նաև նախատեսվում է երկկողմ համաձայնագիր ստորագրել դեսպանություններ բացելու վերաբերյալ։ Այս երկու երկրների միջև անմիջական հարաբերությունների ստեղծումը կհանգեցնի  Մերձավոր Արևելքի տնտեսական, տեխնոլոգիական և նորարարական զարգացմանը, ինչպես նաև ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը։ 
 
Դիվանագիտական այս առաջխաղացման արդյունքում նախագահ Թրամփի միջնորդությամբ  և ԱՄԷ-ի պահանջով՝  Իսրայելը դադարեցնում է պաղեստինյան հողերի բռնագրավման ծրագիրը և կենտրոնացնում է իր ջանքերը արաբական մյուս պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։
 
ԱՄԷ-ն և Իսրայելը անմիջապես ձեռնամուխ են լինելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համատեղ աշխատանքին՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների կյանքերի պահպանման՝ անկախ ազգային կրոնական պատկանելիությունից։ 
 
Երկու երկրները ջանք կգործադրեն հասնելու պաղեստինա-իսրայելական հիմնախնդրի արդարացի, համապարփակ և վերջնական լուծմանը։ Այսուհետ բոլոր մուսուլմանները կարող են այցելել ալ Ակսա մզկիթ, ինչպես նաև Երուսաղեմի բոլոր սրբավայրերը բաց կլինեն բոլոր կրոնների դավանողների համար։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play