Ստեղծվել է աստղագիտական տուրիզմի պաշտոնական կայքէջ


Ստեղծվել է աստղագիտական տուրիզմի պաշտոնական կայքէջ

  • 28-08-2020 14:24:32   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հանդիսանալով Հայաստանում գիտական (և աստղագիտական) տուրիզմի նախաձեռնող՝ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը նախաձեռնել է տարածաշրջանի աստղագիտական տուրիզմի պաշտոնական կայքէջի ստեղծումը։
 
Շարունակելով մնալ ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն՝ ԲԱ-ն իրականացնում է նաև աստղագիտական տուրիզմի միջազգային նախագիծ՝ ուղղված հենց այս տարածաշրջանին։ 
 
Նշված նախագծի շրջանակներում ստեղծվել է «Աստղագիտական տուրիզմ» կայքէջը՝ http://astrotourism.aras.am/index_arm.php, որը նպատակ է հետապնդում ներկայացնել տարածաշրջանում գտնվող աստղագիտական որոշակի արժեք և աստղագիտական տուրիզմի համար հետաքրքրություն ունեցող վայրերը։
 
Այստեղ կարելի է ծանոթանալ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների աստղագիության պատմությանն ու դրա զարգացմանը։ Կայքէջում կգտնեք նաև տեղեկատվություն ժամանակակից և հնագույն աստղադիտարանների, արեգակնային ժամացույցների, աստղացուցարանների, Տիեզերքին առնչվող թանգարանների և այլնի մասին։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play