ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցեր է կատարել մարզերում և Երևանում


ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցեր է կատարել մարզերում և Երևանում

  • 28-08-2020 17:53:44   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքի վարչական շրջաններում և մարզերում շարունակել են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։
 
ԱԱՏՄ-ն այսօր ստուգայց է կատարել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Էական խախտումներ չեն արձանագրվել:
 
ՀՀ ամբողջ տարածքում մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են նաև բժշկական կազմակերպություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, գեղեցկության սրահներում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։ 
 
Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:
 
Տնտեսավարողներին տրամադրվել են խախտումների վերացման ցուցումներ։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play