Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, առողջացել է 10 մարդ


Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, առողջացել է 10 մարդ

  • 17-09-2020 12:24:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Վարակակիրներից երկուսը Մարտունու շրջանի Սոս, մեկը Մաճկալաշեն գյուղերից են, Մաճկալաշենում հաստատված օջախի շփման շրջանակից:
 
Մեկ վարակակիր էլ Մարտունի քաղաքից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր, ով նախօրոք մեկուսացված էր: Առողջացել է 10 քաղաքացի: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 349 մարդու մոտ, որից 311-ը հաղթահարել է հիվանդությունը:
 
Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 69 քաղաքացի: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 127 նմուշառում է իրականացվել: Մինչև այսօր կատարվել է 13 272 փորձանմուշի հետազոտություն: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play