Մարտական ուղղաթիռի միջադեպը միտումնավորություն չի պարունակում․ Հայրապետյանը՝ Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահին


Մարտական ուղղաթիռի միջադեպը միտումնավորություն չի պարունակում․ Հայրապետյանը՝ Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահին

  • 01-10-2020 13:24:53   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Արա Շահվերդյանի հետ։
 
Հանգամանալից ներկայացրել եմ սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել Ադրբեջանի կողմից ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերջին զարգացումները, մասնավորապես, արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումների խոցած հակառակորդի մարտական ուղղաթիռի հետ կապված միջադեպը, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:
 
Նշել եմ, որ տեղի ունեցածն իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են»,- ասված է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play