Մարոկկոյի թագավորը հայտարարել է սահմանադրական բարեփոխումների մասին


Մարոկկոյի թագավորը հայտարարել է սահմանադրական բարեփոխումների մասին

  • 18-06-2011 07:42:00   | Մարոկկո  |  Քաղաքական
Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը հատարարել է սահմանադրական բարեփոխումների ծրագրի մասին, որը նա խոստացել էր իրականացնել մարտին: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, առաջարկված բարեփոխումները ուղղված են ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության պաշտպանությանը: Ընդլայնվում են վարչապետի եւ խորհրդարանի լիազորությունները: Բերբերերեն հայտարարվում է պաշտոնական լեզու երկրում` արաբերանի հետ միասին: Բարեփոխումների ընդունման հանրաքվեն տեղի կունենա հուլիսի 1-ին: Սահմանադրական բարեփոխումների ծրագիրը պատրաստվել է հատուկ հանձնաժողովի կողմից այն բանից հետո, երբ երկրում սկսվեցին բողոքի ցույցեր` ժողովրդավարական ազատությունների պահանջով:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play