Արսեն Ջուլֆալակյանը եւ Յուրի Պատրիկեեւը դարձան Եվրոպայի<br /> չեմպիոններ<br />


Արսեն Ջուլֆալակյանը եւ Յուրի Պատրիկեեւը դարձան Եվրոպայի
չեմպիոններ

  • 06-04-2009 18:45:00   | Լիտվա  |  Սպորտ
ՎԻԼՆՅՈՒՍ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 5-ին Վիլնյուսում ավարտվեց հունահռոմեկանան ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարած Հայաստանի հավաքականը գերազանցեց սպասելիքները: Նախ չեմպիոնի որդին` Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), գետնեց իր բոլոր մրցակիցներին, նրանց թվում նաեւ աշխարհի, Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր Ալեքսեյ Շացկիխին (Ուկրաինա), գրավեց 1-ին տեղը եւ առաջին անգամ հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն: Հայաստանի դրոշի ներքո 2-րդ տարին անընդմեջ Եվրոպայի ոսկե մեդալակիր դարձավ գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը: Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը գրավեց պատվավոր 3-րդ տեղը` իրենից առաջ թողնելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի ըմբիշներին:
Նոյյան տապան  -   Սպորտ