Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը


Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը

  • 16-10-2020 09:35:21   | Իտալիա  |  Քաղաքական

 
Միլան քաղաքն ընդունեց ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
 
Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը եւ, ինչպես նշված է միջնորդության մեջ, հանձնարարեց Միլանի Քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին. "խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն"։ 
Շնորհակալ ենք այս ողջ գործընթացը նախաձեռնած քաղաքային խորհրդի անդամներին, հատկապես` Մաթեո Ֆորտեին, կոչ եմ անում նրա էջում հայտնել Ձեր երախտագիտությունը, այս հղումով` 
 
Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը https://www.facebook.com/matteoforte.mi/
 
 
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր 
 
 
 
 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play