ՀԱԿ-ի ընտրական ցուցակով առաջադրվածներից եւս մեկն<br /> ինքնաբացարկի դիմում ներկայացրեց Հայաստանի ԿԸՀ-ին<br />


ՀԱԿ-ի ընտրական ցուցակով առաջադրվածներից եւս մեկն
ինքնաբացարկի դիմում ներկայացրեց Հայաստանի ԿԸՀ-ին

  • 03-04-2009 16:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններին Հայ Ազգային կոնգրեսի ընտրական ցուցակով առաջադրվածներից եւս մեկն ապրիլի 2-ին ինքնաբացարկի դիմում ներկայացրեց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանը, առաջադրվելուց հրաժարվել է «Ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամ, ՀՀ ֆինանսների նախարարության բաժնի պետի տեղակալ Էդուարդ Պողոսյանը: Այսպիսով, ներկայումս ՀԱԿ-ի ցուցակով առաջադրված է 164 քաղաքացի: Հիշեցնենք, որ ավելի վաղ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել ՀԱԿ-ի ցուցակով առաջադրված երկու եւ Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված մեկ քաղաքացի: ԿԸՀ-ն առաջադրված 6 կուսակցությունների եւ 1 նախընտրական դաշինքի ընտրական ցուցակների գրանցումը կկատարի ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 1-ի ժամը 18-ը: Քաղաքական ուժերը, ինչպես նաեւ դրանց ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներն ինքնաբացարկի իրավունքից կարող են օգտվել մինչեւ մայիսի 21-ը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play