Հայտնի են Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումների ժամերը


Հայտնի են Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումների ժամերը

  • 23-10-2020 11:08:37   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Վաշինգտոնում հոկտեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցկացնելու է առանձին հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով 09:30-ին (Երևանի ժամով 17:30-ին) նախատեսված է Մայք Պոմպեոյի և Ադրբեջանի ԱԳ նախարարի, իսկ 10:30-ին (Երևանի ժամանակով 18:30-ին)՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը: Մամուլի համար այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
 
Ավելի վաղ պետքարտուղարը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված բարդ իրավիճակը կքննարկի նախարարների հետ կալանալիք իր հանդիպումներում: «Մեր, ինչպես նաև գրեթե բոլոր եվրոպական երկրների կարծիքով, առաջ շարժվելու ճիշտ ուղին կոնֆլիկտը դադարեցնելն է, դեէսկալացիայի ապահովման անհրաժեշտության մասին հայտարարելն է»,-ասել էր նա:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play