Ըստ ՀՅԴ-ի ներկայացուցչի, թեեւ ԵԽԽՎ-ի պահանջներն<br /> ամբողջությամբ չեն կատարվել, բայց կոնկրետ քայլեր արվել են<br />


Ըստ ՀՅԴ-ի ներկայացուցչի, թեեւ ԵԽԽՎ-ի պահանջներն
ամբողջությամբ չեն կատարվել, բայց կոնկրետ քայլեր արվել են

  • 31-03-2009 17:48:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թեեւ ԵԽԽՎ-ի պահանջները ամբողջությամբ չեն կատարվել, սակայն Հայաստանի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր արվել են, ինչն էլ արձանագրել է Մոնիտորինգի խումբը: Մարտի 31-ի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային Ժողովի «ՀՅԴ» խմբակցութան քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Նա նշեց, որ 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի գործով դատապարտվածներից շատերը ներմամբ արդեն ազատ են արձակվել, իսկ ամենակարեւորը` փոփոխության են ենթարկվել ՀՀ ՔրՕր-ի 225 եւ 300 հոդվածները: Ա.Շահբազմանի խոսքերով, այդպիսով քրեական օրենքսգիրքը մաքրազերծվել է երկու քաղաքական հովդածներից, ինչն ինքնին մեծ առաջընթաց է եւ կարեւոր նշանակություն ունի ոչ միայն ներկայիս իրավիճակի, այլեւ ապագայի համար: Նշենք, որ մարտի 30-ին ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովը քննարկել է Հայաստանի կողմից թիվ 1643 բանաձեւի կատարման ընթացքը: Հանձնաժողովը ողջունել է կատարված օրենսդրական բարեփոխումները եւ կարեւորել դրանց կիրառման հետագա ընթացքը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play