Ըստ ՀՅԴ-ի ներկայացուցչի, թէեւ ԵԽԽՎ-ի պահանջներն<br /> ամբողջութեամբ չեն կատարուել, բայց կոնկրետ քայլեր արուել են<br />


Ըստ ՀՅԴ-ի ներկայացուցչի, թէեւ ԵԽԽՎ-ի պահանջներն
ամբողջութեամբ չեն կատարուել, բայց կոնկրետ քայլեր արուել են

  • 31-03-2009 17:48:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թէեւ ԵԽԽՎ-ի պահանջները ամբողջութեամբ չեն կատարուել, սակայն Հայաստանի իշխանութիւնների կողմից այդ ուղղութեամբ կոնկրետ քայլեր արուել են, ինչն էլ արձանագրել է Մոնիտորինգի խումբը: Մարտի 31-ի ասուլիսում այս մասին յայտարարեց ՀՀ Ազգային Ժողովի «ՀՅԴ» խմբակցութան քարտուղար Արտիւշա Շահբազեանը: Նա նշեց, որ 2008թ.-ի մարտի 1-ի դէպքերի գործով դատապարտուածներից շատերը ներմամբ արդէն ազատ են արձակուել, իսկ ամենակարեւորը` փոփոխութեան են ենթարկուել ՀՀ քրօր-ի 225 եւ 300 յօդուածները: Ա.Շահբազմանի խօսքերով, այդպիսով քրէական օրենքսգիրքը մաքրազերծվել է երկու քաղաքական հովդածներից, ինչն ինքնին մեծ առաջընթաց է եւ կարեւոր նշանակութիւն ունի ոչ միայն ներկայիս իրավիճակի, այլեւ ապագայի համար: Նշենք, որ մարտի 30-ին ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի յանձնաժողովը քննարկել է Հայաստանի կողմից թիւ 1643 բանաձեւի կատարման ընթացքը: Յանձնաժողովը ողջունել է կատարուված օրենսդրական բարեփոխումները եւ կարեւորել դրանց կիրառման յետագայ ընթացքը:
  -   Քաղաքական