Այս գիշեր մահացել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը․ ՄԻՊ


Այս գիշեր մահացել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը․ ՄԻՊ

  • 30-10-2020 10:20:17   | Հայաստան  |  Հասարակություն

Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
 
«Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը՝ ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը:
 
Ցավակցում եմ Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին»,- գրել է Արման Թաթոյանը:
 
Ավելի վաղ ՀՀ ՄԻՊ-ը հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է երեկ ընդունել քաղաքացիական անձ 84-ամյա Միշա Մելքումյանին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:
 
Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play