Համազասպ Թորոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ


Համազասպ Թորոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ

  • 30-10-2020 13:10:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նիկոլ Փաշինյանը Համազասպ Թորոսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել.
 
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Համազասպ Թորոսյանի դիմումը՝
 
1. Համազասպ Հովհաննեսի Թորոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-7-Ղ1-1)։
 
2. Համազասպ Հովհաննեսի Թորոսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- ասված է որոշման մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play