Էջմիածին-Երեւան ճանապարհին ոստիկանները ստուգում են Արցախից անօրինական բերված զենքի առկայությունը մեքենաներում. քաղաքապետ


Էջմիածին-Երեւան ճանապարհին ոստիկանները ստուգում են Արցախից անօրինական բերված զենքի առկայությունը մեքենաներում. քաղաքապետ

  • 12-11-2020 13:10:08   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Էջմիածին-Երեւան ճանապարհին առաջացած խցանումը կարող է պայմանավորված լինել ոստիկանության կողմից անվտանգության նկատառումներով մեքենաներում իրականացվող ստուգման աշխատանքներով: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
 
«Պարզապես, այսպես ասած, «ոստիկանական պոստեր» են կանգնեցված: Ես ենթադրում եմ՝ հաշվի առնելով այն, որ այս պահին Հայաստանում դեռ կարող են լինել Արցախից անօրինական բերված զենքեր՝ ստուգվում են մեքենաները, որպեսզի որեւէ նմանատիպ խնդրահարույց առարկա մեքենաների մեջ չլինի: Դա է խնդիրը»,- ասաց Գասպարյանը:
 
Քաղաքապետի խոսքով՝ ոստիկանության կողմից հանրությանը բացատրվում է, որ այս ամբողջ ընթացքում եղել է զենքի տեղաշարժ, եւ այդ ստուգումը դրա հետ է կապված:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play