Ադրբեջանից բռնագաղթված փախստականներն հնարավորություն<br /> կունենան մինչեւ 2010թ.-ի հունիսի 30-ը դիմել իրենց զբաղեցրած<br /> բնակարանները սեփականաշնորհելու համար<br />


Ադրբեջանից բռնագաղթված փախստականներն հնարավորություն
կունենան մինչեւ 2010թ.-ի հունիսի 30-ը դիմել իրենց զբաղեցրած
բնակարանները սեփականաշնորհելու համար

  • 18-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 18-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց նույն օրը քննարկված մի շարք օրինագծերն ու օրենսդրական փաթեթները, որոնցով փոփոխություններ եւ լրացումներ են կատարվում գործող օրենքներում: Այդ թվում, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեցին Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում, «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» օրենքում կառավարության կողմից առաջարկված փոփոխությունների փաթեթը:Ըստ այդմ, խստացվում է արժութային օրենսդրության պահանջները խախտող անձանց նկատմամբ պատասխանատվությունը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով ուժը կորցրած են ճանաչվում անշարժ գույքի պետական կադաստրի եւ վերջինի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների պաշտոններում նշանակման եւ ազատման հիմքերն ամրագրող դրույթները` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի հետ հնարավոր հակասությունները վերացնելու նպատակով: Առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության հեղինակած օրինագիծը, որով փոփոխություն է նախատեսվում «1988-1992թ.թ.-ին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» գործող օրենքում: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի, կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ոչ բոլոր փախստականներն են օրենքով սահմանված ժամկետներում դիմել իրենց զբաղեցրած բնակարանները սեփականության իրավունքով իրենց հատկացնելու համար, ուստի սեփականաշնորհման հարցը լուծելու նպատակով առաջարկվում է երկարաձգել դիմում ներկայացնելու ժամկետը մինչեւ 2010թ.-ի հունիսի 30-ը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play