Ադրբեջանից բռնագաղթուած փախստականներն հնարաւորութիւն<br /> կունենան մինչեւ 2010թ.-ի յունիսի 30-ը դիմել իրենց զբաղեցրած<br /> բնակարանները սեփականաշնորհելու համար<br />


Ադրբեջանից բռնագաղթուած փախստականներն հնարաւորութիւն
կունենան մինչեւ 2010թ.-ի յունիսի 30-ը դիմել իրենց զբաղեցրած
բնակարանները սեփականաշնորհելու համար

  • 18-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 18-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց նոյն օրը քննարկված մի շարք օրինագծերն ու օրենսդրական փաթեթները, որոնցով փոփոխութիւններ եւ լրացումներ են կատարւում գործող օրէնքներում: Այդ թւում, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունվեցին Վարչական իրաւախախտումների վերաբերեալ եւ Քրէական օրէնսգրքերում, «Արժոյթային կարգաւորման եւ արժոյթային վերահuկողության մաuին» օրէնքում կառավարութեան կողմից առաջարկուած փոփոխութիւնների փաթեթը:Ըստ այդմ, խստացւում է արժոյթային օրէնսդրութեան պահանջները խախտող անձանց նկատմամբ պատասխանատւութիւնը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունուեց նաեւ «Գոյքի նկատմամբ իրաւունքների պետական գրանցման մասին» օրէնքում փոփոխութիւնների նախագիծը, որով ուժը կորցրած են ճանաչւում անշարժ գոյքի պետական կադաստրի եւ վերջինի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների պաշտօններում նշանակման եւ ազատման հիմքերն ամրագրող դրոյթները` «Քաղաքացիական ծառայութեան մասին» ՀՀ օրէնքի հետ հնարաւոր հակասութիւնները վերացնելու նպատակով: Առաջին ընթերցմամբ ընդունուեց կառավարութեան հեղինակած օրինագիծը, որով փոփոխութիւն է նախատեսւում «1988-1992թ.թ.-ին Ադրբեջանի Հանրապետութիւնից բռնագաղթուած փախստականների համար կառուցոուած բնակարանները սեփականութեան իրաւունքով փախստականներին յատկացնելու մասին» գործող օրէնքում: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչէ Տերտերյանի, կատարուված ուսումնասիրությունների արդիւնքում պարզուել է, որ ոչ բոլոր փախստականներն են օրէնքով սահմանուած ժամկէտներում դիմել իրենց զբաղեցրած բնակարանները սեփականութեան իրաւունքով իրենց յատկացնելու համար, ուստի սեփականաշնորհման հարցը լուծելու նպատակով առաջարկւում է երկարաձգել դիմում ներկայացնելու ժամկէտը մինչեւ 2010թ.-ի յունիսի 30-ը:
  -   Տնտեսութիւն