Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 1472 նոր դեպք, առողջացել 1989, մահացել 41 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 1472 նոր դեպք, առողջացել 1989, մահացել 41 քաղաքացի

  • 14-11-2020 11:15:00   | Հայաստան  |  Հասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսի 1472 նոր դեպք, առողջացել 1989 քաղաքացի
Նոյեմբերի 14-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 115855 դեպք, որոնցից 74105-ը` առողջացած, 1738-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39564 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 460606 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 3697 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1472 նոր դեպք: Ունենք 1989 առողջացած և 41 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 448 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play