Համախմբված շարունակելու ենք հզորացնել մեր hայրենիքը․ «Հայաստան» համահայկական հիմնադրամ


Համախմբված շարունակելու ենք հզորացնել մեր hայրենիքը․ «Հայաստան» համահայկական հիմնադրամ

  • 14-11-2020 14:45:46   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Սիրելի հայրենակիցներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր աշխատանքները։ Ձեր նվիրատվությունների շնորհիվ աջակցություն և մարդասիրական օգնություն է տրամադրվում Արցախից տեղահանված բնակչությանը և օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցներին։
 
Լինելով անկախ և չքաղաքականացված կազմակերպություն` մենք նախընտրեցինք լուռ մնալ անցած շաբաթվա ընթացքում` հարգելով զոհերի հիշատակը և հասկանալով մեր ժողովրդի ցավն ու հուսահատությունը։
 
Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքները շարունակվում են բնականոն հունով, և առաջիկա օրերի ընթացքում կհրապարակվի Հիմնադրամի՝ այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։
 
Աննախադեպ թվով հեռախոսազանգերի և հաղորդագրությունների պատճառով այս պահին մենք անկարող ենք անմիջապես արձագանքել բոլորին։ Խնդրում ենք լինել համբերատար․ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կպատասխանենք ձեր բոլոր նամակներին։
 
Համախմբված մենք շարունակելու ենք հզորացնել մեր hայրենիքը»,- ասված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play