Երևանի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դուրս է գալիս ավագանուց


Երևանի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դուրս է գալիս ավագանուց

  • 16-11-2020 18:29:09   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
«Քանի որ շատ են հարցնում, մի տեղ ասեմ, որ առանձին բոլորին չպատասխանեմ, էսօր վերադարձա, ֆիզիկապես լիովին անվնաս, շնորհակալ եմ անհանգստանալու համար։
 
Որոշել եմ ավագանուց դուրս գալ՝ այլեւս չունեմ ուժ, եռանդ ու հավես Երեւանի շենքերով զբաղվելու, ազատ ժամանակս տրամադրելու եմ ընտանիքիս։
 
Ներողություն, եթե չեմ արդարացրել սպասումները։ Ամենաշատը ամաչում եմ էն անմարդկային բեռի համար, որ դրել ենք մեր 18-20 տարեկան զինվորների ուսերին, էլ բառեր չունեմ, գրեցի ջնջեցի»։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play