Հաստատվել է կորոնավիրուսի 984 նոր դեպք. գրանցվել է 23 մահ, եւս 9-ն էլ՝ այլ հիվանդությունից
17-11-2020 11:16:27 | Հայաստան | Հասարակություն
Նոյեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 118.870 դեպք, որից 78.343-ը՝ առողջացած, 1811-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38.253 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 468.081 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 2530 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 984 նոր դեպք: Ունենք 2478 առողջացած և 23 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 463 է: