«Հրազդան-Սոլակ» երկաթուղային տեղամասում տեղի է ունեցել 7
բեռնատար վագոնների վթար
17-03-2009 17:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 16-ին երեկոյան ժամը
23:40-ին «Հրազդան-Սոլակ» երկաթուղային տեղամասում տեղի է ունեցել
7 բեռնատար վագոնների վթար: Վագոնները բեռնված են եղել ոսկու
հանքաքարերով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամլո ծառայությունից,
վթարի պատճառը եղել է գծի անսարքությունը: Ներկայումս տեղամասում
երթեւեկությունը կանգնեցված է. ընթանում են վերականգողական
աշխատանքներ: Ենթադրվում է, որ երթեւեկությունը կվերականգնվի 2
օրվա ընթացքում:
Նշվեց նաեւ, որ զոհեր չկան: