«Հրազդան-Սոլակ» երկաթուղային տեղամասում տեղի է ունեցել 7<br /> բեռնատար վագոնների վթար<br />


«Հրազդան-Սոլակ» երկաթուղային տեղամասում տեղի է ունեցել 7
բեռնատար վագոնների վթար

  • 17-03-2009 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 16-ին երեկոյան ժամը 23:40-ին «Հրազդան-Սոլակ» երկաթուղային տեղամասում տեղի է ունեցել 7 բեռնատար վագոնների վթար: Վագոնները բեռնված են եղել ոսկու հանքաքարերով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամլո ծառայությունից, վթարի պատճառը եղել է գծի անսարքությունը: Ներկայումս տեղամասում երթեւեկությունը կանգնեցված է. ընթանում են վերականգողական աշխատանքներ: Ենթադրվում է, որ երթեւեկությունը կվերականգնվի 2 օրվա ընթացքում: Նշվեց նաեւ, որ զոհեր չկան:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play