Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 1248 նոր դեպք է գրանցվել, առողջացել է 1330 հոգի, մահացել 31-ը


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 1248 նոր դեպք է գրանցվել, առողջացել է 1330 հոգի, մահացել 31-ը

  • 28-11-2020 11:14:58   | Հայաստան  |  Հասարակություն

Նոյեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 133594 դեպք, որոնցից 106479-ն` առողջացած, 2121-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24459 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 505965թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 3358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1248 նոր դեպք: Ունենք 1330 առողջացած և 31 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 535 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play