Երեխաների և հաշմանդամություն ունեցողների իրավունքների վերաբերյալ կոնվենցիաների արձանագրությունների քննարկումն ԱԺ հանձնաժողովում հետաձգվել է


Երեխաների և հաշմանդամություն ունեցողների իրավունքների վերաբերյալ կոնվենցիաների արձանագրությունների քննարկումն ԱԺ հանձնաժողովում հետաձգվել է

  • 30-11-2020 11:44:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում կառավարության ներկայացրած երկու հարց էր՝ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին:
 
Երկու նախաձեռնությունների հեղինակների առաջարկով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա հարցերի քննարկումը հետաձգվեց երկամսյա ժամկետով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play