Ինֆլյացիոն ռիսկերից խուսափելու համար պետք է փոփոխություններ<br /> կատարվեն հարկաբյուջետային քաղաքականության մեջ<br />


Ինֆլյացիոն ռիսկերից խուսափելու համար պետք է փոփոխություններ
կատարվեն հարկաբյուջետային քաղաքականության մեջ

  • 04-03-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եթե լողացող փոխարժեքի ժամանակ չենք ցանկանում ստանալ ինֆլյացիոն ռիսկեր, ապա պետք է փոփոխություններ կատարվեն հարկաբյուջետային քաղաքականության մեջ: Այսինքն, ինչպես մարտի 4-ի ասուլիսում հայտարարեց տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը, պետք է իրականացվի բյուջեի կառուցվածքի փոփոխություն, բյուջեի եկամտային մասի, ինչպես նաեւ ծախսային մասի կրճատում 20%-ի չափով: Բացի դրանից տնտեսագետը առաջարկում է գործածությունից հանել հսկիչ դրամարկղերը, անցնել հաստատագրված վճարի եւ միայն մրցակցային դաշտ ապահովելուց հետո ներդնել ՀԴՄ-ները: Ա.Թեւանյանի խոսքերով, Հայաստանում ֆինանսական ճգնաժամի հիմքերը դրվել են դեռեւս 2007թ.-ին, երբ «Հանրապետական» կուսակցությունը ամբողջ հսկիչ փաթեթը վերցրեց ԱԺ-ից` փոխելով տնտեսական քաղաքականությունը: Դրանից հետո բյուջեի ծախսային մասը 1,7 մլրդ ԱՄՆ դոլարից դարձավ 2,5 մլրդ: Հաջորդ տարվանից բյուջեն արդեն 3,1 մլրդ դոլարի ծախսային մաս ունի, որն է'լ ավելի ծանր հարկային բեռ է բիզնեսմենների, հատկապես փոքր եւ միջին բիզնեսի համար: Այս քաղաքականության արդյունքում, ըստ տնտեսագետի, 2008թ.-ին փոքր ու միջին բիզնեսը հայտնվեց ծանր վիճակում, իսկ երկրորդ կիսամյակից արդեն զգացվեց արտասահմանից ստացվող տրանսֆերտների պակասը, շինարարության կրճատումը եւ այլն: «Փոքր եւ միջին բիզնեսի համար 2009թ.-ը շատ ծանր է լինելու: «Այստեղ տնտեսական ճգնաժամը կապ չունի, սա բիզնեսի եւ հարկաբյուջետային քաղաքականության, տնտեսությունը վերաբաշխելու հետեւանք է»,- ընդգծեց Ա.Թեւանյանը` հավելելով, որ այստեղից նաեւ «կրիմինալի հոտ է գալիս»:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play