ԱԻՊԾ սակրավորները կիրականացնեն հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ


ԱԻՊԾ սակրավորները կիրականացնեն հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ

  • 11-12-2020 13:30:18   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատները կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների և Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ: 
 
«Այս օրերին սակրավորները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով հետախուզական ու որոնողական աշխատանքներ են իրականացնում բոլոր բնակավայրերում: Հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխվում է անվտանգ վայր կամ ոչնչացվում է տեղում: Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Պարզաբանումների և այլ մանրամասների համար զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911,101,112 հեռախոսահամարներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play