Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են<br /> Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները<br />


Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են
Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները

  • 25-02-2009 18:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 25-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպում են ունեցել ԵՄ-ի Հարավային կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Կնոթհեի, ՀՀ-ում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի եւ ԵՄ-ի երեւանյան գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Անդրեյ Դիդենկոյի հետ: Ըստ ՀԱԿ-ի հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները: Կոնգրեսը վերահաստատել է իր պատրաստակամությունը սկսել երկխոսություն իշխանությունների հետ` բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման եւ ընդդիմության ներկայացուցիչների հետապնդումների դադարեցման պարագայում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play