ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներին չի հրահանգվել մասնակցել քաղաքական ակցիաների. հերքում


ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներին չի հրահանգվել մասնակցել քաղաքական ակցիաների. հերքում

  • 19-12-2020 11:50:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի տարածած լուրերը, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների և գերատեսչության աշխատակիցներին հրահանգվել է մասնակցել քաղաքական ակցիաների, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:  
 
«Հարկ ենք համարում ընդգծել, որ նմանօրինակ կեղծ լուրեր տարածելը չի նպաստում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և հասարակության շրջանում ավելի է սրում առկա լարվածությունը։
 
Լրատվամիջոցներին, անհատ գործիչներին և քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ կեղծ, անհեթեթ լուրեր տարածելուց»,- տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն