Հայաստանը պատրաստ է օժանդակել Մխիթարյան միաբանության առջեւ<br /> ծառացած խնդիրների լուծմանը<br />


Հայաստանը պատրաստ է օժանդակել Մխիթարյան միաբանության առջեւ
ծառացած խնդիրների լուծմանը

  • 23-02-2009 23:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 23-ին ընդունել է Մխիթարյան միաբանության ընդհանրական աբբահայր, ծայրագույն վարդապետ հայր Եղիա Քիլաղպյանին եւ Հայաստանի Մխիթարյան կրթահամալիրի տնօրեն հայր Սերոբ Չամուրլյանին: Նա բարձր է գնահատել Մխիթարյան միաբանության պատմական դերակատարությունը եւ նշել, որ Հայաստանը որպես պետություն պարտավոր է հետաքրքրվել Միաբանության գործերով, հնարավորինս օժանդակել առկա խնդիրների լուծմանը: Մխիթարյանները Ս.Սարգսյանի հետ խոսել են իրենց մտահոգությունների, մասնավորապես, Միաբանության համալրման խնդրի եւ ապագա ծրագրերի մասին: Անդրադարձ է եղել նաեւ Մուրադ Ռաֆայելյան վարժարանին, Հայաստանի Մխիթարյան կրթահամալիրի գործունեությանը, համատեղ կրթական, մշակութային ձեռնարկների իրականացմանը: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, Ս.Սարգսյանը վստահեցրել է, որ պետությունը պատրաստ է իր հնարավորությունների շրջանակում օժանդակել Մխիթարյան միաբանության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play