Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում պետք է<br /> վարել փոքր քայլերի քաղաքականություն,- գտնում է ՀԴԿ նախագահը<br />


Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում պետք է
վարել փոքր քայլերի քաղաքականություն,- գտնում է ՀԴԿ նախագահը

  • 20-02-2009 22:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում պետք է վարեն փոքր եւ արդյունավետ քայլերի քաղաքականություն: Նման կարծիք փետրվարի 20-ի ասուլիսում հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը: Ըստ նրա, վերջերս որոշակի աշխուժացում է նկատվում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, եւ այդ առումով ինչ-որ ակնկալիքներ արդեն կան: Նրա խոսքերով, երկար տարիներ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները եղել են զրոյական մակարդակի, ուստի սխալ կլինի վերջիններիս միանգամից «գրկաբաց ընդունել»: Բացի այդ, Ա.Սարգսյանի դիտարկմամբ, որեւէ մեկը չի կարող կանխագուշակել հետագա քայլերի հետեւանքները:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play