ԱՀ ԱԺ նախագահը ընդունել է ԱՀ ԱԳ նորանշանակ նախարարին


ԱՀ ԱԺ նախագահը ընդունել է ԱՀ ԱԳ նորանշանակ նախարարին

  • 14-01-2021 16:05:18   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր Աժ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է նորանշանակ արտգործնախարար Դավիթ Բաբայանի, փոխարտգործնախարարների և նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ:  Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դավիթ Բաբայանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և բեղմնավոր աշխատանք է մաղթել: <<Նոր իրողություններից ելնելով՝ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքների ուղղվածությունն ու  ծավալն է փոխվել>>,- ասել է խորհրդարանի ղեկավարը և մարտահրավերներին դիմագրավելու հարցում Ազգային ժողովի աջակցությունը հայտնել արտաքին քաղաքական գերատեսչությանը: Այդ համատեքստում երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը երկու կարևոր հարց  է առանձնացրել՝ ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը: Արթուր Թովմասյանը կարևորել է  Հայաստանի արտգործնախարարության հետ կապերի խորացումը ու  անհետ կորածների որոնման  հարցում ջանքերի ակտիվացումը :
 
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր հերթին  կարևորել է  նման հանդիպումները՝ ընդգծելով խորհրդարանական բոլոր ուժերի տեսանկյուններին ծանթանալու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ նախարարությունը  լավ թիմ ունի և պատրաստ են դիմագրավելու առկա մարտահրավերներին: Երկուստեք կարևորվեց խորհրդարանական դիվանագիտությունը, որը թույլ է տալիս շրջանցել բազմաթիվ քաղաքական խոչընդոտներ:
 
Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը  ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
 
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն