Ուղիղ.Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը
18-01-2021 10:12:17 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:Հունվարի 18-ին գումարված նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրինագծեր ու օրենսդրական փաթեթներ:
Երկրորդ ընթերցմամբ պատգամավորներին կներկայացվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրինագծեր ու օրենսդրական փաթեթներ: