Ժամանակն է բոլոր ճիշտ կռված տղերքը հավաքվեն և այլընտրանքային ուժ ստեղծեն՝ հանուն ՀՀ ապագայի
22-01-2021 16:05:49 | Հայաստան | Քաղաքական
Ուշ թե շուտ, ուզած չուզած, մեր երկրում առկա ճգնաժամի միակ լուծումը խորհրդարանական ընտրություններն են։
Ստեղծված իրավիճակում միմյանց չհանդուրժող ուժերի կողմից անզիջում պայքար է գնում իշխանության համար։ Կյանքը ցույց տվեց, որ հայրենիքի բացառիկ նվիրյալներ են իսկական կռվող տղերքը , որոնք այնքան ազնիվ են, որ դժբախտաբար չեն համապատասխանում ՀՀ քաղաքական գործչի կերպարին։ Սակայն առկա ճգնաժամային իրավիճակում պետք է ստեղծել նոր քաղաքական ուժ, որ տանելի կլինի քաղաքական դաշտում, ժողովուրդը կտա անհրաժեշտ ձայներ երկրում երրորդ ուժ լինելու և քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունենալու համար։ Այդ ուժը ԴՈՒ ես իսկական կռվող հերոս ՏՂԱ, համախմբվեք , մի թողեք մեր երկրի անվտանգության հաշվին առեւտուր անեն ոչ ներսում, և ոչ էլ դրսում, միևնույն է վտանգի պահին մեր զինվորի արյունն է պահանջվում։
Ովքեր համաձայն են իսկական հայրենասեր տղերքից նոր ուժ ստեղծվելու խնդրում եմ արձագանքել, մնացածը կազմակերպչական հարցերը կլուծվեն արագ։ Դե Ձեզ տեսնեմ, տարածում ենք անխնա։