Հայաստանը եւ ԱՄՆ-ը նախատեսում են համագործակցել<br /> «Կենսաբանական վտանգի նվազեցման ծրագրի» շրջանակներում<br />


Հայաստանը եւ ԱՄՆ-ը նախատեսում են համագործակցել
«Կենսաբանական վտանգի նվազեցման ծրագրի» շրջանակներում

  • 05-02-2009 15:55:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Կենսաբանական վտանգի նվազեցման ծրագրի» շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության եւ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի միջեւ կնքել «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների եւ փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Ծրագրի շրջանակներում հաստատվող գործընկերային կապերի նպատակն է կենսաբանական զենքերի տարածման դեմ համընդհանուր պայքարը: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը մասնավորապես կհամագործակցեն Հայաստանի կենսաբանական անվտանգության համակարգերի ու ընթացակարգերի բարելավման, վտանգավոր ախտածինների ապահով ու միասնական հավաքագրման ու հետազոտման, ինչպես նան համաճարակների հայտնաբերման, ախտորոշման, գրանցման ու արձագանքման կարողությունների ամրապնդման ուղղություններով: Ծրագրի շրջանակում աշխատանքները կիրականացվեն ԱՄՆ ու ՀՀ կառավարությունների միջեւ 2000թ.-ին կնքված «Զանգվածային բնաջնջման սպառազինությունների հակատարածման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի» եւ ՀՀ ու ԱՄՆ կառավարությունների կողմից մոտ ապագայում ստորագրվելիք «Կենսաբանական վտանգի նվազեցման ծրագրի» շրջանակային իրավական համաձայնագրի շրջանակներում: Ըստ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության, «Կենսաբանական վտանգի նվազեցման ծրագրում» արդեն իսկ ընդգրկված են Ուկրաինան, Վրաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play