Հայաստանը եւ ԱՄՆ-ը նախատեսում են համագործակցել<br /> «Կենսաբանական վտանգի նուազեցման ծրագրի» շրջանակներում<br />


Հայաստանը եւ ԱՄՆ-ը նախատեսում են համագործակցել
«Կենսաբանական վտանգի նուազեցման ծրագրի» շրջանակներում

  • 05-02-2009 15:55:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Կենսաբանական վտանգի նուազեցման ծրագրի» շրջանակներում նախատեսւում է Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարութեան եւ ԱՄՆ Պաշտպանութեան դեպարտամենտի միջեւ կնքել «Կենսաբանական զենքերի ստեղծման մէջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների եւ փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցութեան մասին» համաձայնագիր: Ծրագրի շրջանակներում հաստատւող գործընկերային կապերի նպատակն է կենսաբանական զենքերի տարածման դէմ համընդհանուր պայքարը: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարութիւնն ու ԱՄՆ Պաշտպանութեան դեպարտամենտը մասնաւորապէս կհամագործակցեն Հայաստանի կենսաբանական անվտանգութեան համակարգերի ու ընթացակարգերի բարելաւման, վտանգաւոր ախտածինների ապահով ու միասնական հաւաքագրման ու հետազօտման, ինչպէս նան համաճարակների յայտնաբերման, ախտորոշման, գրանցման ու արձագանքման կարողութիւնների ամրապնդման ուղղութիւններով: Ծրագրի շրջանակում աշխատանքները կիրականացուեն ԱՄՆ ու ՀՀ կառավարությունների միջեւ 2000թ.-ին կնքուած «Զանգվածային բնաջնջման սպառազինութիւնների հակատարածման ոլորտում համագործակցութեան մասին համաձայնագրի» եւ ՀՀ ու ԱՄՆ կառավարությունների կողմից մօտ ապագայում ստորագրուելիք «Կենսաբանական վտանգի նուազեցման ծրագրի» շրջանակային իրաւական համաձայնագրի շրջանակներում: Ըստ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրութեան, «Կենսաբանական վտանգի նուազեցման ծրագրում» արդէն իսկ ընդգրկուած են Ուկրաինան, Վրաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը:
  -   Քաղաքական