Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանի իշխանությունների եւ<br /> եվրոկառույցների գործարքի մասին լուրերը որոշակի հիմքեր ունեն»<br />


Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանի իշխանությունների եւ
եվրոկառույցների գործարքի մասին լուրերը որոշակի հիմքեր ունեն»

  • 29-01-2009 18:55:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեկնաբանելով արմատական ընդդիմության այն տեսակետը, թե ձայնի իրավունքից չզրկվելու դիմաց Հայաստանի իշխանությունները եվրոկառույցների հետ գաղտնի բանակցություններում համաձայնվել են զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հունվարի 29-ի ասուլիսում հայտարարեց, որ այդ մտավախությունները որոշակի հիմքեր ունեն: Պատգամավորի դիտարկմամբ, հստակ է նաեւ այն, որ միջազգային ասպարեզում թուլացած Հայաստանը ցանկացած մարտահրավերի առջեւ լինելու է անպաշտպան, այդ թվում եւ ԼՂՀ խնդրի առումով: Ա.Մարտիոսյանը հայտնեց նաեւ, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցելու Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշխատանքներին այնքան ժամանակ, մինչեւ ԵԽ-ն համապատաասխանի իր իսկ որդեգրած արժեքներին: Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները առ այսօր պատշաճ կերպով չեն իրականացրել ԵԽ-ի նախորդ բանաձեւերի կետերը, հետեւաբար Ր.Հովհաննիսյանը` որպես վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ, չի կարող որեւէ կատարված քայլ ներկայացնել ԵԽ-ին: Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս են «Ժառանգության» անդամները վերաբերվում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կողմից ԵԽ ներկայացուցիչներ գործուղելուն, Ա.Մարտիոսյանը նշեց, որ որեւէ պարսավելի արարք դրանում չի տեսնում: «ՀԱԿ-ը քաղաքական ուժ է, որը ԵԽ-ին ասելիք եւ պահանջ ունի: Որեւէ վատ բան չկա նրանում, որ կոնգրեսը հայաստանյան վիճակի վերաբերյալ ինֆորմացիա է հաղորդել վեհաժողովին»,- ասաց նա:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play