Արմէն Մարտիրոսեան. «Հայաստանի իշխանութիւնների եւ<br /> եվրոկառույցների գործարքի մասին լուրերը որոշակի հիմքեր ունեն»<br />


Արմէն Մարտիրոսեան. «Հայաստանի իշխանութիւնների եւ
եվրոկառույցների գործարքի մասին լուրերը որոշակի հիմքեր ունեն»

  • 29-01-2009 18:55:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեկնաբանելով արմատական ընդդիմութեան այն տեսակետը, թէ ձայնի իրաւունքից չզրկվելու դիմաց Հայաստանի իշխանութիւնները եվրոկառույցների հետ գաղտնի բանակցութիւններում համաձայնուել են զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, «Ժառանգութիւն» խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Արմէն Մարտիրոսեանը յունվարի 29-ի ասուլիսում յայտարարեց, որ այդ մտավախութիւնները որոշակի հիմքեր ունեն: Պատգամաւորի դիտարկմամբ, յստակ է նաեւ այն, որ միջազգային ասպարէզում թուլացած Հայաստանը ցանկացած մարտահրաւէրի առջեւ լինելու է անպաշտպան, այդ թւում եւ ԼՂՀ խնդրի առումով: Ա.Մարտիոսյանը յայտնեց նաեւ, որ «Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանը չի մասնակցելու Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշխատանքներին այնքան ժամանակ, մինչեւ ԵԽ-ն համապատաասխանի իր իսկ որդեգրած արժէքներին: Նա նշեց, որ Հայաստանի իշխանութիւնները առ այսօր պատշաճ կերպով չեն իրականացրել ԵԽ-ի նախորդ բանաձեւերի կէտերը, հետեւաբար Ր.Յովհաննիսեանը` որպէս վեհաժողովում հայկական պատուիրակութեան անդամ, չի կարող որեւէ կատարուված քայլ ներկայացնել ԵԽ-ին: Պատասխանելով այն հարցին, թէ ինչպե՞ս են «Ժառանգութեան» անդամները վերաբերւում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կողմից ԵԽ ներկայացուցիչներ գործուղելուն, Ա.Մարտիոսյանը նշեց, որ որեւէ պարսաւելի արարք դրանում չի տեսնում: «ՀԱԿ-ը քաղաքական ուժ է, որը ԵԽ-ին ասելիք եւ պահանջ ունի: Որեւէ վատ բան չկայ նրանում, որ կոնգրեսը հայաստանեան վիճակի վերաբերեալ ինֆորմացիա է հաղորդել վեհաժողովին»,- ասաց նա:
  -   Քաղաքական