Հայաստանի պատրաստակամ է ակտիվորեն համագործակցելու Եվրոպական<br /> Հանձնաժողովի հետ<br />


Հայաստանի պատրաստակամ է ակտիվորեն համագործակցելու Եվրոպական
Հանձնաժողովի հետ

  • 19-01-2009 23:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցյալ տարի Հայաստան-ԵՄ հարաբերություններն ակտիվորեն զարգացել են, շարունակվել է Եվրոպական ընտանիքին մերձենալու Հայաստանի քաղաքականությունը: Այս մասին աշխատանքային այցով Երեւան ժամանած Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ հունվարի 19-ին հանդիպմանը նշել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Քաղաքական երկխոսության առումով կարեւորվել է 2008թ.-ի նոյեմբերին ՀՀ նախագահի այցելությունը Բրյուսել եւ հանդիպումները Եվրոպական կառույցների ղեկավարների հետ, դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ դեկտեմբերին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրոպական Միություն խորհրդի նիստը: Բ.Ֆեռերո-Վալդները, գոհունակություն հայտնելով Հայաստանի հետ ծավալվող գործընկերության կապակցությամբ, ողջունել է Հայաստանի պատրաստակամությունը ընդունելու ԵՄ խորհրդատուներին, որոնք պետք է աջակցեն Հայաստանում բարեփոխումների գործընթացին: Նա ՀՀ արտգործնախարարին ներկայացրել է Եվրոպական հանձնաժողովի «Արեւելյան գործընկերություն» առաջարկության հիմնադրույթները` նշելով, որ այդ ծրագիրն առավել սերտ համագործակցության հնարավորություններ է ընձեռում: Ողջունելով «Արեւելյան գործընկերության» առաջարկությունը, Է.Նալբանդյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը ակտիվորեն համագործակցելու Եվրոպական Հանձնաժողովի հետ այդ ոլորտում: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Այդ ենթատեքստում ողջունվել է 2008թ.-ի նոյեմբերի 2-ի Մոսկովյան հռչակագիրը եւ դեկտեմբերի 4-5-ին Հելսինկիում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ընթացքում ընդունված փաստաթղթերը արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների շուրջ, անդրադարձ է կատարվել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play