Հայաստանի պատրաստակամ է ակտիւօրէն համագործակցելու Եւրոպական<br /> Յանձնաժողովի հետ<br />


Հայաստանի պատրաստակամ է ակտիւօրէն համագործակցելու Եւրոպական
Յանձնաժողովի հետ

  • 19-01-2009 23:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անցեալ տարի Հայաստան-ԵՄ յարաբերութիւններն ակտիւօրէն զարգացել են, շարունակուել է Եւրոպական ընտանիքին մերձենալու Հայաստանի քաղաքականութիւնը: Այս մասին աշխատանքային այցով Երեւան ժամանած Եւրոպական յանձնաժողովի արտաքին յարաբերութիւնների եւ Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան գծով յանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ յունվարի 19-ին հանդիպմանը նշել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանը: Քաղաքական երկխօսութեան առումով կարեւորվել է 2008թ.-ի նոյեմբերին ՀՀ նախագահի այցելութիւնը Բրիւսէլ եւ հանդիպումները Եւրոպական կառոյցների ղեկավարների հետ, դրանց ընթացքում ձեռք բերուած պայմանավորվածությունները եւ դեկտեմբերին Բրիւսէլում կայացած Հայաստան-Եւրոպական Միութիւն խորհրդի նիստը: Բ.Ֆեռերո-Վալդները, գոհունակութիւն յայտնելով Հայաստանի հետ ծաւալուող գործընկերութեան կապակցութեամբ, ողջունել է Հայաստանի պատրաստակամութիւնը ընդունելու ԵՄ խորհրդատուներին, որոնք պէտք է աջակցեն Հայաստանում բարեփոխումների գործընթացին: Նա ՀՀ արտգործնախարարին ներկայացրել է Եւրոպական յանձնաժողովի «Արեւելյան գործընկերութիւն» առաջարկութեան հիմնադրոյթները` նշելով, որ այդ ծրագիրն առաւել սերտ համագործակցութեան հնարաւորութիւններ է ընձեռում: Ողջունելով «Արեւելյան գործընկերութեան» առաջարկութիւնը, Է.Նալբանդյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամութիւնը ակտիւօրէն համագործակցելու Եւրոպական Յանձնաժողովի հետ այդ ոլորտում: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, զրուցակիցները քննարկել են նաեւ արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացին վերաբերող հարցեր: Այդ ենթատեքստում ողջունուել է 2008թ.-ի նոյեմբերի 2-ի Մոսկովեան հռչակագիրը եւ դեկտեմբերի 4-5-ին Հելսինկիում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ընթացքում ընդունուած փաստաթղթերը արցախեան հիմնախնդրի վերաբերեալ: Մտքեր են փոխանակուել նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հնարաւորութիւնների շուրջ, անդրադարձ է կատարուել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի:
  -   Քաղաքական