Ըստ Կիրո Մանոյանի, Հայաստանի նկատմամբ Եվրոխորհրդի որդեգրած<br /> կեցվածքի մեջ քաղաքական հաշվարկներ կան<br />


Ըստ Կիրո Մանոյանի, Հայաստանի նկատմամբ Եվրոխորհրդի որդեգրած
կեցվածքի մեջ քաղաքական հաշվարկներ կան

  • 19-01-2009 17:10:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի նկատմամբ Եվրոխորհրդի որդեգրած կեցվածքի մեջ քաղաքական հաշվարկներ կան»,- հունվարի 19-ի ասուլիսում հայտարարեց Հայ Յեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ԵԽ-ն ուզում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի արտաքին կոմպլեմենտար քաղաքականությունից: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ի բուն պահանջներին, ապա դրանք, ըստ Կ.Մանոյանի, պետք է կատարվեն ոչ միայն ԵԽ-ին գոհացնելու համար, այլեւ այն պատճառով, որ կա հասարակական պահանջ: «ԵԽԽՎ-ի գնահատականը մեր պետությանը սուբյեկտիվ է եւ հիմնված չէ զուտ մեր պարտավորությունների կատարման որակի վրա: Հակառակ պարագայում սանկցիաներ կկիրառվեին ԵԽ-ի անդամ այլ երկրների նկատմամբ եւս»,- ասաց Կ.Մանոյանը: Անդրադառնալով «Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքի սպանության երկրորդ տարելիցին, ՀՅԴ-ի ներկայացուցիչը հիշեցրեց նրա խոսքերն այն մասին, որ Թուրքիայի բարեփոխվելու չափանիշը կլինի Հայոց ցեղասպանության փաստի ընդունումը: Կ.Մանոյանը հայտնեց նաեւ, որ ամերիկահայ համայնքը նամակ է հղել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարակ Օբամային, որով հորդորել է կատարել նախընտրական խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դաշնակցական գործչի կանխատեսմամբ, Բ.Օբաման դա կանի մոտակա ամիսների ընթացքում: Զուգահեռներ անցկացնելով Հայաստանի եւ Թուրքիայի ժողովրդավարարության աստիճանի միջեւ, Կ.Մանոյանը հայտարարեց, որ Թուրքիան ավելի ամբողջատիրական պետություն է: Լրագրողների այն դիտարկմանը, թե Հայաստանում ընտրությունները պարբերաբար կեղծվում են, ինչին ի պատասխան Կ.Մանոյանը հայտարարեց, որ փոխարենը Թուրքիայում «ցեղասպանություն» բառի համար մարդկանց պատժում են:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play