Ըստ Կիրո Մանոյանի, Հայաստանի նկատմամբ Եվրոխորհրդի որդեգրած<br /> կեցուածքի մէջ քաղաքական հաշուարկներ կան<br />


Ըստ Կիրո Մանոյանի, Հայաստանի նկատմամբ Եվրոխորհրդի որդեգրած
կեցուածքի մէջ քաղաքական հաշուարկներ կան

  • 19-01-2009 17:10:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի նկատմամբ Եվրոխորհրդի որդեգրած կեցուածքի մէջ քաղաքական հաշուարկներ կան»,- յունվարի 19-ի ասուլիսում յայտարարեց Հայ Յեղափոխական դաշնակցութեան (ՀՅԴ) Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրո Մանոյեանը: Նրա խօսքերով, ԵԽ-ն ուզում է ճնշում գործադրել Հայաստանի վրայ, որպէսզի վերջինս հրաժարուի արտաքին կոմպլեմենտար քաղաքականութիւնից: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ի բուն պահանջներին, ապա դրանք, ըստ Կ.Մանոյանի, պէտք է կատարուեն ոչ միայն ԵԽ-ին գոհացնելու համար, այլեւ այն պատճառով, որ կայ հասարակական պահանջ: «ԵԽԽՎ-ի գնահատականը մեր պետութեանը սուբյեկտիւ է եւ հիմնուած չէ զուտ մեր պարտաւորութիւնների կատարման որակի վրայ: Հակառակ պարագայում սանկցիաներ կկիրառվեին ԵԽ-ի անդամ այլ երկրների նկատմամբ եւս»,- ասաց Կ.Մանոյեանը: Անդրադառնալով «Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքի սպանութեան երկրորդ տարելիցին, ՀՅԴ-ի ներկայացուցիչը յիշեցրեց նրա խօսքերն այն մասին, որ Թուրքիայի բարեփոխվելու չափանիշը կլինի Հայոց ցեղասպանութեան փաստի ընդունումը: Կ.Մանոյեանը յայտնեց նաեւ, որ ամերիկահայ համայնքը նամակ է յղել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարակ Օբամային, որով հորդորել է կատարել նախընտրական խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը: Դաշնակցական գործչի կանխատեսմամբ, Բ.Օբաման դա կանի մօտակայ ամիսների ընթացքում: Զուգահեռներ անցկացնելով Հայաստանի եւ Թուրքիայի ժողովրդավարարության աստիճանի միջեւ, Կ.Մանոյեանը յայտարարեց, որ Թուրքիան աւելի ամբողջատիրական պետութիւն է: Լրագրողների այն դիտարկմանը, թէ Հայաստանում ընտրութիւնները պարբերաբար կեղծվում են, ինչին ի պատասխան Կ.Մանոյեանը յայտարարեց, որ փոխարենը Թուրքիայում «ցեղասպանութիւն» բառի համար մարդկանց պատժում են:
  -   Քաղաքական