Գրիգոր Հարությունյան. «Յոթի գործով» դատավարությունն<br /> ապացուցում է, որ Հայաստանում իսպառ բացակայում է դատական<br /> իշխանությունը»<br />


Գրիգոր Հարությունյան. «Յոթի գործով» դատավարությունն
ապացուցում է, որ Հայաստանում իսպառ բացակայում է դատական
իշխանությունը»

  • 13-01-2009 19:15:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) վարչության անդամ Գրիգոր Հարությունյանի, Հայաստանի իշխանությունները «Յոթի գործով» բավարար նյութեր եւ ապացույցներ չունեն, եւ այդ իսկ պատճառով դատարավությունը վերածել են թատրոնի: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում Գ.Հարությունյանը նշեց, որ ամբաստանյալների ոտքի չկանգնելը հիմնավոր պատճառ չէ դատական նիստը պարբերաբար հետաձգելու համար: Նա հիշեցրեց, որ մարտի 1-ի գործով տասնյակ կալանավորված ակտիվիստներ նույնպես հրաժարվել են դատավորի ներս մտնելիս ոտքի կանգնել, սակայն նրանց դեպքում դատավարությունները շարունակվել են, եւ դատավորներն էլ վճիռը հրապարակել են: Գ.Հարությունյանը հավելեց, որ այնուամենայնիվ «Յոթի գործով» դատավարության ձգձգումը ձեռնտու չէ իշխանություններին: «Հիմա, երբ ԵԽԽՎ-ն այս մարդկանց անվանել է քաղբանտարկյալներ, մեր իշխանությունները պետք է ապացուցեն, որ Հայաստանում քաղաքական կալանավորներ եւ հետապնդվողներ չկան»,- ասաց նա: Սակայն, Գ.Հարությունյանի խոսքերով, քաղբանտարկյալների բացակայությունն ապացուցելու փոխարեն «Յոթի գործով» դատավարությունն վկայում է, որ Հայաստանում իսպառ բացակայում է երրորդ` դատական, իշխանությունը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play