Գրիգոր Յարութիւնեան. «Յոթի գործով» դատավարութիւնն<br /> ապացուցում է, որ Հայաստանում իսպառ բացակայում է դատական<br /> իշխանութիւնը»<br />


Գրիգոր Յարութիւնեան. «Յոթի գործով» դատավարութիւնն
ապացուցում է, որ Հայաստանում իսպառ բացակայում է դատական
իշխանութիւնը»

  • 13-01-2009 19:15:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 13 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Հայաստանի ժողովրդական կուսակցութեան (ՀԺԿ) վարչութեան անդամ Գրիգոր Յարութիւնեանի, Հայաստանի իշխանութիւնները «Յոթի գործով» բաւարար նիւթեր եւ ապացոյցներ չունեն, եւ այդ իսկ պատճառով դատարավությունը վերածել են թատրոնի: «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում Գ.Յարութիւնեյանը նշեց, որ ամբաստանեալների ոտքի չկանգնելը հիմնաւոր պատճառ չէ դատական նիստը պարբերաբար յետաձգելու համար: Նա յիշեցրեց, որ մարտի 1-ի գործով տասնեակ կալանաւորուած ակտիւիստներ նույնպես հրաժարուել են դատաւորի ներս մտնելիս ոտքի կանգնել, սակայն նրանց դէպքում դատավարութիւնները շարունակուել են, եւ դատաւորներն էլ վճիռը հրապարակել են: Գ.Յարութիւնեյանը յաւելեց, որ այնուամենայնիւ «Յոթի գործով» դատաւարութեան ձգձգումը ձեռնտու չէ իշխանութիւններին: «Հիմա, երբ ԵԽԽՎ-ն այս մարդկանց անուանել է քաղբանտարկյալներ, մեր իշխանութիւնները պէտք է ապացուցեն, որ Հայաստանում քաղաքական կալանաւորներ եւ հետապնդվողներ չկան»,- ասաց նա: Սակայն, Գ.Յարութիւնեանի խօսքերով, քաղբանտարկյալների բացակայութիւնն ապացուցելու փոխարէն «Յոթի գործով» դատավարութիւնն վկայում է, որ Հայաստանում իսպառ բացակայում է երրորդ` դատական, իշխանութիւնը:
  -   Քաղաքական