Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց<br /> «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենսդրական<br /> փաթեթը<br />


Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենսդրական
փաթեթը

  • 26-12-2008 23:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը 95 «կողմ», 6 «դեմ» ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագիծը եւ դրանից բխող 22 գործող օրենքներում եւ օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Փաթեթին դեմ քվեարկեցին «Ժառանգություն» խմբակցության անդամները, ինչը պայմանավորված էր կառավարության կողմից խմբակցության համար սկզբունքային, այդ թվում քաղաքապետի ընտրության կարգի վերաբերյալ, առաջարկությունների մերժմամբ: Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց նաեւ «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» գործող օրենքներում կառավարության հեղինակած փոփոխությունների փաթեթը: Ըստ այդմ, նախատեսվում է լիցենզավորման ենթակա գործունեության ցանկում ներառել շինարարության որակի տեխնիկական հսկողությունը եւ շենքերի ու շինությունների տեխնիկական հետազննությունը: Նշված երկու գործունեություններից յուրաքանչյուրի իրականացման նպատակով բարդ ընթացակարգով լիցենզիայի տրման համար պետական տուրքի տարեկան դրույքաչափը առաջարկվում է սահմանել 50 հազար դրամ (մոտ 160 ԱՄՆ դոլար): Ինչպես նշեց հիմնական զեկուցող, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, այդ փոփոխութունների վերաբերյալ կառավարության առաջարկությունը բխում է Քաղաքաշինական պետական տեսչության կողմից վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունների արդյունքներից: Մասնավորապես, 2004-2008թթ.-ին ուսումնասիրված 6084 օբյեկտներից 1865-ում շինաշխատանքները կատարվել են առանց շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման: Նշվեց նաեւ, որ շենքերի ու շինությունների տեխնիկական հետազննությունը եւս բարդ եւ համալիր ինժեներական գործընթաց է, որը պահանջում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրեր եւ անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն: Իսկ ներկայումս հետազննություն իրականացնելու հնարավորություն է ընձեռնված սեյսմակայուն շինարարության բնագավառում գիտահետազոտական եւ նախագծահետազննական կանոնադրական գործառույթներ իրականացնող ցանկացած կազմակերպութան: Արդյունքում, շատ դեպքերում նույն շենքի վերաբերյալ երկու տարբեր կազմակերպությունների եզրակացությունները տրամագծորեն իրար հակասում են:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play