Դեկտեմբերի 3-6-ը Երեւանում կանջատվեն «Արքա» համակարգի որոշ<br /> բանկոմատներ<br />


Դեկտեմբերի 3-6-ը Երեւանում կանջատվեն «Արքա» համակարգի որոշ
բանկոմատներ

  • 01-12-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից ընկերության կայանների միջեւ մալուխների վերանորոգման աշխատանքների իրականացման պատճառով դեկտեմբերի 3-ին կանջատվեն «ԱրՔա» վճարային համակարգի որոշ բանկոմատներ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հավաստմամբ, մալուխների վերանորոգման աշխատանքները տեւելու են երկու, առավելագույնը երեք աշխատանքային օր` մինչեւ դեկտեմբերի 6-ը: «ԱրմենՏել» եւ «Արմենիան Քարդ» ընկերությունների համատեղ աշխատանքների հետեւանքով նշված ժամանակահատվածում անջատվելու է համակարգի բանկոմատների միայն 15%-ը եւ միայն Երեւան քաղաքում (համակարգի բանկոմատների ամբողջական ցուցակը զետեղված է www.arca.am կայքում): Տեղեկացվում է, որ կանխիկացման գործարքներ իրականացնելու համար քարտապանները կարող են դիմել համակարգի անդամ բանկերի բաժանմունքներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play